Բեդրոս Կիրկորովը հոսպիտալացվել է
Ֆիլիպ Կիրկորովի ներկայացուցիչ Եկատերինա Ուսպենսկայան Gazeta.Ru-ին տված հարցազրույցում հաստատել է, որ Ռուսաստանի ժողովրդական արտիստ Բեդրոս Կիրկորովը գտնվում է հիվանդանոցում։
Սակայն, ըստ նրա, Կիրկորով ավագը վերակենդանացման բաժանմունքում ծանր վիճակում չէ։
«Նա հոսպիտալացված է, բայց իրեն լավ է զգում, սովորական բաժանմունքում է»,- ասել է երգչի ներկայացուցիչը։