Ռուսաստանն ու Չինաստանը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն․ Զախարովա
Ռուսաստանի Դաշնությունը և Չինաստանը պաշտոնապես հաստատել են, որ փոխադարձաբար հրաժարվել են տարածքային պահանջներից։
Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Թայվանի վարչակազմի ղեկավար Լայ Ցինդեի հայտարարությունը, թե Չինաստանը պետք է Ռուսաստանից խլի հողերը Հեռավոր Արևելքում։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը և Չինաստանը պաշտոնապես արձանագրել են տարածքային պահանջներից հրաժարվելու մասին։
«Ռևանշիստական սինդրոմներով տոգորված առանձին մարգինալ քաղաքական գործիչների կարծիքները կարող են հետաքրքրել ցանկացածին, բայց ոչ մեզ»,- ընդգծել է Զախարովան։