Խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից․ ԿԲՌուսաստանը բացառել է եվրոպացիների մասնակցությունը Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններինՀայաստանի արդարադատության նախարարը հաստատեց․ դատարանի որոշումների կատարումը պարտադիր է բոլորի համարՌուսաստանի ԶՈւ–ն Ուկրաինայում հարվածներ է հասցրել նավերի, լոգիստիկ կենտրոններիԵվրահանձնաժողովը բացառել է ռուսական գազի վերադարձը ԵՄ նույնիսկ Ուկրաինայում խաղաղության հաստատումից հետոԹրամփը չի բացառել Վենեսուելան ԱՄՆ 51-րդ նահանգ դարձնելու հնարավորությունըԻշխանություններն անցողիկ են, հայրենիքը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և մեր հերոսները՝ հավերժականԵրվանդ Օտյանի փողոցում փլատակներից դուրս է բերվել երկու քաղաքացի, որոնք հոսպիտալացվել ենՖրանսիայում անկարգությունների մասնակիցներին կարող են պարտավորեցնել մինչև 10 հազար եվրո փոխհատուցում վճարել պատճառված վնասի համարՊարենամթերքը 2027 թվականին կթանկանա ևս 7%-ով. Համաշխարհային բանկԶախարովան արձագանքել է «իվանների» մասին Առուշանյանի հայտարարությանը. «Նա առաջին հերթին նվաստացրել է Հայաստանի ժողովրդին»Ֆրանսիական զորքերը առաջին անգամ հետ են մղել հութիների հրթիռային հարձակումը Բան Էլ Մանդեբի նեղուցումԽոշոր հրդեհ է բռնկվել Սևանում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումըԵս եմ հանձնարարել պարեկային ծառայությանը, որ փարոսիկներն անջատած վարեն մեքենաները. ՆԳՆ (տեսանյութ)Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 68-իԹող գլուխները տան պատին, հետո էլի տան, որ հասկանան. Փաշինյանը հունից դուրս եկավ (տեսանյութ)Իրանի քաղաքացու բնակարանից հափշտակել են 10 հազար դոլար, ոսկյա շղթա և մոտ 40 հազար դոլարի վարսերՄԻՊ-ն ու ԵՄ առաքելության ղեկավարը նախանշել են հետագա համագործակցության ուղղություններըԴավիթ Խուդաթյանի անունով և լուսանկարով ստեղծվել է կեղծ օգտահաշիվԱլեքսան Ալեքսանյանի գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնելՀռոմում խաղաղության աղոթք և ընդունելություն է տեղի ունեցել՝ նվիրված Հայաստանի անկախության 35-ամյակինՄեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը. ԿԳՄՍՆԲյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամԹրամփը ծրագրում է հանդիպում անցկացնել Զելենսկու և Պուտինի հետ10 բջջային հեռախոս և թմրանյութի նմանվող զանգված․ ՔԿՀ-ում կանխվել են փոխանցման փորձերԾնվել է 44-օրյա պատերազմում անմաhաgած Ռազմիկ Սահակյանի եղբայրը՝ Ավետը (տեսանյութ)Օդային և ուժային ակրոբատիկա, ձեռնածություն, ծաղրածուներ ու բազմաժանր տպավորիչ համարներ. «Վարդանյան եղբայրներ» կրկեսը՝ հյուրախաղերով Հայաստանի մարզերում էԻսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա»
ԱԺ-ն վերածել են էժանագին թատրոնի․ ՔՊ-ն ու ընդդիմությունը խաղում են իրենց դերերը
Հարկատուների վրա Վերահսկիչ պալատը նստել է այս տարի՝ 802 մլն դոլար, նախորդ տարի 1.1 մլրդ դրամ, բա մեր «քյար»-ը ո՞րն է. Մեսրոպ ՄանուկյանԶելենսկին առաջին անգամ ընդունել է, որ կկատարի Պուտինի պահանջներըԵրևանում պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել է (տեսանյութ)ՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու կենսաթոշակ ստանալու իրավունքըՈւզում եք՝ ուզեք, չեք ուզում՝ մի ուզեք. Մանուկյանը՝ ՊապոյանինՄեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ ՄիրզոյանԴա անելու եմ մեծագույն հաճույքով, դանդաղ. Ռուբինյանը՝ Էդգար ՂազարյանինԷդգար Ղազարյանի և Ռուբեն Ռուբինյանի անվերջ «փոխhրաձգությունը» (տեսանյութ)Լամին Յամալի հայրը թքել է մատուցողուհու դեմքին և փորձել աթոռ նետել տղամարդու ուղղությամբՎանաձորում բախվել են 2 «Opel»․ 19-ամյա երիտասարդին տեղափոխել են հիվանդանոցԱԺ ՔՊ խմբակցությունը Կարեն Առուստամյանին առաջադրեց Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնումԱռևտրաշրջանառությունը ուռում ա. Էկոնոմիկայի նախարար (տեսանյութ)
Նարեկ Կարապետյանը «ցրել» է մի հայտնի ընդդիմադիր գործչի հետ հանդիպումը․ նրան ասել են՝ Նարեկի հետ հանդիպում կազմակերպելը «դժվար» գործ է
Իսրայելի իշխանության համար պայքարը շարունակվում է նաև ընտրություններից հետո․ Արտակ ԶաքարյանՄարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 40-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով բшխվել ծառին․ կան վիրավnրներԾավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ. ԱՆՍտամբուլում քառահարկ շենք է փլուզվելԷս կառավարությունը սիրում է ուրիշի սեփականությունը խլել, այդ երևույթին պետք է վերջ տալ. Ղազարյան (տեսանյութ)Վարույթի նման ընթացքը լուրջ հարցեր է առաջացնում թե՛ քննության պատշաճ ջանասիրության, թե՛ Արթուր Դանիելյանին կալանքի տակ պահելու շարունակական անհրաժեշտության վերաբերյալ. ՊետրոսյանCOP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցներն այցելել են Գեղարդ, Գառնի և ՍևանՀՀԿ-ից ԲՀԿ, հետո ՔԺԿ ու մինչև իսկ ՔՊ․ Պալաչի քաղաքական «աճպարարությունը»՝ հանուն շահի
Տնտեսություն

Վարչապետը հանձնարարել է ստուգել որոշ ՋՕԸ-երի ֆինանսական գործունեությունը

Կառավարությունն ընդունել է «Ջրօգտագործողների ընկերություններում առաջացած պարտավորությունները մարելու մասին» որոշում, ըստ որի կառավարությունը վճարելու է ՋՕԸ-երի էլէներգիայի և ջրօգտագործողների պարտքերը:

Վարչապետը հանձնարարել է ֆինանսների նախարարությանը ստուգել որոշ ջրօգտագործող ընկերությունների ֆինանսական գործունեությունը, ինչպես նաև տարիների ընթացքում առաջացած էլեկտրաէներգիայի պարտավորությունների հիմնավորումն ու անաչառությունը. պատասխանատվության ենթարկվեն այն մարդիկ, ովքեր մեղավոր են էլեկտրաէներգիան չխնայելու և անհիմն ծախսեր կատարելու հարցում:

Կառավարությունը «Սևան-Հրազդանյան-ջրառ» և «Ախուրյան-Արաքս-ջրառ» ՓԲԸ-ներին վճարել 1,447,700.0 հազ. դրամ՝ ոռոգման ջրի դիմաց առաջացած պարտավորությունները մարելու նպատակով: Ջրօգտագործողների ընկերությունների «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին վճարել 609,209.73 հազ. դրամ՝ օգտագործած էլեկտրաէներգիայի դիմաց առաջացած պարտավորությունները մարելու նպատակով:

Նշենք, որ ՋՕԸ-երը կազմավորումից հետո, կառավարությունը յուրաքանչյուր տարի սուբսիդավորում է մոտ 40 ՋՕԸ-երին՝ էլէներգիայի վճարը, որպեսզի ջրի վարձը 11 դրամից չբարձրանա: Այն շրջաններում, որտեղ մեխանիկական ոռոգում է իրականացվում, օգտագործվում է էլէներգիա, որի համար վճարում է պետությունը: Այժմ կառավարությունը պետք է ստուգի ՋՕԸ-երի ֆինանսական գործունեությունը:

Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ ՀՀ Ֆինանսների նախարարության Ֆինանսական վերահսկողության տեսչությունն ուսումնասիրություն էր իրականացրել մի քանի ջրօգտագործողների ընկերություններում՝ ՋՕԸ-ներում («Մուսալեռ», «Մասիս», «Նաիրի» և «Աշտարակ»), ու բազմաթիվ խախտումներ էր բացահայտել:

ՋՕԸ-ների պետերը նաև մի քանի միլիոն դրամի հասնող ֆինանսական չարաշահումներ էին թույլ տվել:
Այդ շրջանում այլ ՋՕԸ չստուգվեցին, թեև նայելով չորս ՋՕԸ-երի ֆինանսական պատկերը, ենթադրելի էր, որ մյուս ՋՕԸ-երում պատկերն առանձնապես այլ չէ:

Այս համակարգը գործում է 2000-ականներից և կարծես թե վերջնական ձևավորման փուլին չի հասել, ոլորտում պատահական մարդիկ չկան, իսկ երեք տարին մեկ անգամ գյուղաիցների կողմից ՋՕԸ-ի պետի ընտրությունը ձևական է:

Ջրառը սովորաբար ջուրը վաճառում է ՋՕԸ-երին, այսինքն ՋՕԸ-երը պետք է վճարած լինեին ջրառի համար, որը չեն արել, իսկ այն, որ գյուղացիները վարձավճարները չեն տվել, պարզապես աբսուրդ է, քանի որ ջուրը հասնում է գյուղացիներին միայն նախնական վճարից հետո. շատ հաճախ այդ է պատճառը, որ վաղ գարնանը, երբ հողօգտագործողների ձեռքին փող չկա, չեն կարողանում մշակել: Իսկ այն, որ էլէներգիան չարաշահում են, երևի այնքան էլ ստույգ չէ, քանի որ հաճախ են տնտեսում էլէնեգիան՝ ջրի հաշվին:

Այստեղ խոսքը ՋՕԸ-երի ոչ պատշաճ աշխատանքի մասին է, որոնք ֆինանսական իրավիճակը իրոք ստուգել է պետք և պատժել տարիներով ոլորտը չարաշահած պետերին, ովքեր տարիներով աշխատում են, վայելում ոռոգման ջրի պտուղները, իսկ դրանից և գյուղացիներն են տուժում. ջուրը մատուցվում է կամայականորեն, և պետությունը, քանի որ վճարում է ՋՕԸ-երի սխալների համար:

Օրինակ, «Մասիս», «Մուսալեռ» և «Նաիրի» ընկերություններն իրենց 2010 և 2011 թվականների ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություններում կատարված ծախսերի ծավալը ներկայացրել են մի քանի միլիոն դրամով ավելի, իսկ եկամուտները՝ մի քանի միլիոնով պակաս: Այս պատկերը նույն էր ստուգված 4 ՋՕԸ-երում:

Այժմ էլ չի բացառվում, որ ՋՕԸ-երը հենց ոլորտում խնդիրներ ստեղծում, որը ապրզելու համար պետք է ստուգումներ իարկաանցնել. երևի թե ուշացած է: Գրեթե 14 տարի գոյություն ունեցող համակարգում ստուգումներ մի անգամ է կատարվել, միայն չորս ՋՕԸ-ում, որտեղ չարաշահումները տարատեսակ էին: Երևի թե ուշացած էլ է ստուգումները, որտեղ ՋՕԸ-երի ղեկավարներն իրենց զգում են ինչպես ձուկը ոռոգման ջրում: