Իրանը դեմ է տարածաշրջանի աշխարհաքաղաքական և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Դեմիրչիլու
Իրանի արտգործնախարարի օգնական և Եվրասիայի հարցերով գլխավոր տնօրեն Դեմիրչիլուն հայտնել է Թեհրանի աջակցության մասին տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը և նշել, որ Իրանը դեմ է միջազգայնորեն ճանաչված սահմանների և աշխարհաքաղաքական ստատուս քվոյի ցանկացած փոփոխության:
Երկու դիվանագետները, մտքեր փոխանակելով Կովկասում ընթացող զարգացումների շուրջ, նշել են ազգային ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և երկրների փոխադարձ շահերի հարգումը, որոնք, նրանց կարծիքով, կայուն խաղաղության և տարածաշրջանային համագործակցության երաշխավորն են։
Դեմիրչիլուն և Դեդովը նաև ընդգծել են տարածաշրջանի երկրների կարողությունների օգտագործման անհրաժեշտությունը՝ խնդիրները լուծելու և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդման և տնտեսական ծրագրերի իրականացման համար՝ նկատի ունենալով բոլոր կողմերի շահերը։
Խոսվել է նաև 3+3 խորհրդատվական ձևաչափի առաջիկա հանդիպման մասին, որը ներառում է հարավկովկասյան երեք երկիր՝ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը, գումարած՝ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը։ Ձևաչափը վերաբերում է տարածաշրջանում անվտանգությանը, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը վերաբերող հարցերին։