Այսօր ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ծննդյան օրն է, որը վերջինս, ցավալիորեն, դիմավորում է Բաքվի բանտում։ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ի տարբերություն շատ-շատերի, ովքեր անտարբեր են դարձել պայքարի, դիմադրուԴիմում եմ ադրբեջանցիներին. Ամեն ինչ փոփոխվելու է ու ոչինչ հավերժ չէ, իսկ փոփոխությունների համար երբեմն վճարում են շատ ծանր գին. վճարում են անմեղները. Հայկ ԴեմոյանԱրարատի մարզում «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բшխվելով հայտնվել դաշտում․ կան վիրավnրներԴատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 13-րդ հողատարածքը«Լամբադա» կամրջի հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին, երթևեկելի հատվածը՝ նոյեմբերի 1-ինԱշխատաժողովում քննարկվել է 2023-2025 թթ. ՄԻՊ պաշտպանության գործողությունների ծրագրով ԶՈՒ-ին վերաբերող գործողությունների ընթացքը
Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կազմակերպած դիվանագիտական շոու-այցը բռնազավթված Արցախ
Ծավ բնակավայրում ջրի նմուշներում սնդիկի բարձր պարունակություն է արձանագրվել․ բնակիչներին հորդորում են չօգտագործել ծորակի ջուրըՊարտադի՞ր է Հայաստանի վրա սանձազերծված պատերազմի օրերին ֆիստիվալներ անեք, էլ ուրիշ օր չկա՞. Վարդանյան (տեսանյութ)Բյուրեղավանում վթարային ջրանջատում կլինիԻնչպես Իսրայելը դարձավ Ադրբեջանի գլխավոր ռազմական մատակարարը․ 69%՝ 2020-ի պատերազմից առաջ․ քաղաքագետՈւկրաինան անօդաչուներով հարվածներ է հասցնում Սոչիին. կան վիրավորներՄեր ջերմ, ամառային օրերը կշարունակվեն. ՍուրենյանԷսի շատ դաժшն հետևանք կունենա, չի կարելի, մենք մարդ ենք՝ ստեղ նստած․ Սասուն Միքայելյան (տեսանյութ)
Գանձասարը հայկական է և չպետք է թույլ տալ՝ այս փաստերը խեղաթյուրվեն․ պահանջում եմ ՀՀ-ից որևէ արձագանք հնչի․ Աննա Գրիգորյան
Դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 10-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանըԱգրեuիան և սուտը մեր այսօրվա հասարակության համառոտ բնութագիրն են. քաղաքական վերնախավերում բոլորը բոլորին մեծ հաշվով ուզում են միմյանց nչնչացնել. Վահե ՀովհաննիսյանՌուսաստանի Դաշնությունից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ծննդյան օրն է, որը դիմավորում է Բաքվի բանտում
Գերմանիան Հայաստան է ուղարկել արտաքսվածներ տեղափոխող հերթական ինքնաթիռը
Էկոպարեկային ծառայությունը շարունակում է անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում իրականացնել ուժեղացված հսկողական միջոցառումներ
Եվրոպայի Մ18 տարեկանների անհատական առաջնությունում Հայաստանը կներկայացնեն 4 թենիսիստներՄինչև ժամը 17:00-ը որոշ հասցեներում լույս չի լինիTour of Armenia-ն անվտանգ անցկացնելու համար նախապատրաստվել է ավելի քան 550կմ ճանապարհՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովԴիլիջանի դպրոցի 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից դուրս ցատկելու հետևանքով ստացել է փայծախի պատռվածքԳլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցներիՊարոն Զելենսկին պետք է դադարեցնի Ռուսաստանում դիզելային վառելիքի օբյեկտների վրա հարձակումները. ԹրամփՋերմուկյան մարտերում Հայաստանը կորցրեց 200–ից ավելի կյանքեր և կորցրեց տարածքներ. Հակոբ ԲադալյանՈղբերգական ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կա զոհ և վիրավորԲորիս Ջոնսոնին տեղափոխող գնացքը հեռացել է ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածից րոպեներ առաջՆԳ նախարարը մրցանակ է հանձնել «Tour of Armenia 2026» միջազգային հեծանվավազքի լավագույն թիմինՊապիկյանը լուսադեմին դարձյալ հերթական այցն է կատարել հեռավոր զորամասՀորմուզի նեղուցում նավ է հրթիռակոծվել
Ռեկորդ. Հովհաննես Գաբրիելյանին հաջողվեց անցնել Սևանա լիճը (տեսանյութ)
Գերմանիայում Դանուբի ափին հայտնաբերել են երկմետրանոց անակոնդաԵրկու ուղևորի կապել են հենց օդում՝ Դոհա թռիչքի ժամանակ տեղի ունեցած կռվի պատճառով Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՀայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողներըՈւրախ կլինեմ դա տեսնել. Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալԻրաքն ու Իրանը հետաքննում են սահմանամերձ շրջաններից անօդաչու թռչող սարքերի արձակումըԿալանավորվել է Վրաստանի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարըԽաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԳերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներինՄբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացինՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային ԼիբանանինԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներ
Քաղաքականություն

Հաջիևի հայտարարությունը զավեշտ է, Բաքուն անպատժելիությամբ փուլային ցեղասպանեց հայ ժողովրդին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարություն է տարածել․

«Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հերթական անգամ հանդես է եկել անիմաստ պահանջելով, որպեսզի «Հայաստանը ներողություն խնդրի Ադրբեջանից իր բարբարոսական արարքների համար»։ Զավեշտալի է, երբ նման հայտարարությամբ է հանդես գալիս մի երկրի բարձր պաշտոնյան, որը վերջին ավելի քան երեք տասնամյակների ընթացքում իրականացրել է փուլային ցեղասպանություն հայ ժողովրդի նկատմամբ՝ ցեղասպանություն եզրի բոլոր բաղադրատարրերի ներկայացվածությամբ, և ոչ միայն ներողություն չի խնդրել իրականացված հանցագործությունների համար, այլև շարունակում է ժխտել այդչափ ակներև իրականությունը։ Արդյո՞ք Ադրբեջանը չէր այն պետությունը, որը նախապես կազմված ցուցակների հիման վրա, ամբոխների շրջանում հակահայկական տրամադրություններ հրահրելով հասավ Սումգայիթի, Բաքվի և այլ վայրերի հայության նկատմամբ լայնածավալ բռնությունների իրականացմանը, որոնք ոչ այլ ինչ են, եթե ոչ էթնիկ զտում էթնիկ և կրոնական ատելության հիմքով։ 

Արդյո՞ք Ադրբեջանը չէ այն պետությունը և արդյո՞ք Իլհամ Ալիևը չէ այն նախագահը, ով հերոսության դափնիներով պարգևատրեց Ռամիլ Սաֆարովին հայ սպային կացնահարելու համար։ Արդյո՞ք նման քայլերը արժանի չեն ոչ միայն ներողության, այլև խիստ պատժի և պատասխանատվության։ Սակայն վերջինիս փոխարեն տիրող անպատժելիությունը հնարավորություն տվեց Ադրբեջանին գնալ է՛լ ավելի խորը՝ պատերազմական հանցագործությունների՝ քաղաքացիական բնակչության թիրախավորմամբ, արգելված զենքերի կիրառմամբ, 120 հազար էթնիկ հայերի միտումնավոր շրջափակմամբ և հումանիտար աղետի հարուցմամբ։
 
Մի՞թե Հիքմեթ Հաջիևը չի կարծում, որ Ադրբեջանը պետք է հրապարակավ ներողություն խնդրի Հայաստանից և հայ ժողովրդից այն բոլոր գործողությունների համար, որոնք միանշանակ կարելի է բնութագրել որպես մարդկության դեմ գործված հանցագործություններ։ Պատրաստ է արդո՞ք Հիքմեթ Հաջիևը՝ որպես ահաբեկչական երկրի նախագահի օգնական, կրել նման խոստովանությանը հաջորդող ողջ պատասխանատվությունը։
Հաջիևը դժգոհել է նաև միջազգային կառույցների, այդ թվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությունից։ Թերևս այս պարագայում ստիպված ենք կիսել Հաջիևի դժգոհությունը, որովետև եթե միջազգային կառույցներն ունենային բավարար կամք և գործիքակազմ, դժվար թե Ադրբեջանին հաջողվեր հասնել անպատժելիության նման մակարդակի։ Եթե Կարմիր խաչի միջազգային կոմիտեն գործեր բավարար պատասխանատվությամբ, վերջինիս հովանավորության տակ գտնվող անձինք չէին կարող առևանգվել Ադրբեջանի կողմից և դառնալ բեմականացված դատավարությունների թիրախ։
 
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը խստորեն դատապարտում է Հիքմեթ Հաջիևի անհիմն հայտարարություններն ու պահանջները։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին և վերջինիս պաշտոնատար անձանց հանցանքի հետքերը մաքրելու նպատակով դրանք չնետել հակառակորդի կողմը և կատարել ինչպես միջազգային իրավունքի նորմերով ստանձնած, այնպես էլ Արդարադատության միջազգային դատարանի որոշումներով պարտադրվող քայլերը»։