Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մասովՈւկրաինան նոր վարչապետ ունի
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես»-ի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին. Factor.am
«Զվարթնոց» օդանավակայանում հետախուզման մեջ գտնվողի փոխարեն սխալմամբ ձերբակալել են ՌԴ այլ քաղաքացու և պատրաստվում եմ արտահանձնել ԱՄՆ-ին
Փաշինյանը ոչ թե սովորական հռետոր է, այլ հռետորների ամենաազդեցիկ և վտանգավոր տիպը․ ԱշոտյանԿանխատեսումների համաձայն, Եվրոպան պատած անոմալ շոգը վերջապես թուլանում է. Ազիզյան (տեսանյութ)Իշխանությունն անում է առավելագույնը՝ քաղբանտարկյալներին քաղաքական գործընթացներից հեռացնելու և ճնշումն ուժեղացնելու համար. Տիգրան ԱբրահամյանԱրցախը հայաթափելու և Ադրբեջանին հանձնելու գործընթացը քաջալերու դիմաց Եվրոպան թուրք-ադրբեջանական տանդեմից կստանա երեք մատի կոմբինացիա. ԶաքարյանԿԳՄՍ նախարարը հետևել է Ծիծեռնակաբերդի բարեկարգման աշխատանքների ընթացքինԴանակահարության վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ-ն հերքում էԴուք քաղաքային իշխանությո՞ւն եք, թե՞ պրոդյուսերական կենտրոն․ Մանուկ Սուքիասյան ՀՀ կառավարությունը որոշեց 5․000․000․000 դրամ հատկացնել պարգևավճարներինԶգուշացում՝ «5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում ենԱրմավիրում 3-ամյա երեխայի վրա մանղալ է ընկել. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են նրա կյանքըԳագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. դատախազության միջնորդությունը բավարարվել է
ԱՄՆ-ն կարող է փոխել գրին քարտ ստանալու պահանջները․ The Wall Street Journal«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են խարդախության եղանակով հափշտակություն կատարելու մեջՓորձում ենք պաշտպանել կառույցն ու մարզիկների շահերը. Միջազգային օլիմպիական կոմիտեն՝ ՀԱՕԿ-ի մասինՄեսսին Արգենտինայի հավաքականի՝ Աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալուց հետո գրառում է արել
Երևանում մրցույթի տաղավարից հեռացվել է «Մենք ենք մեր սարերը» պատկերը՝ այն որակելով «հակապետական քայլ»
ԱՄՆ-ի հարվածների հետևանքով Իրանում զոհվել է 35 խաղաղ բնակիչ
Դիտարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
ԱՆԻՖ-ի դուստր ընկերության նախկին տնօրենի վերաբերյալ քրեական վարույթը ուղարկվել է դատարան
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Սուրենյան
ԻՀՊԿ-ն հարվածներ է հասցրել Հորդանանում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
Իրանի դատարանն ընդդեմ Ծառուկյանի բերված հայցը մերժել է. ՀՀ քննիչները Իրանի դատավորից ավելի «իրանցի՞» են
Ինչ ունեցվածք է կուտակել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը իշխանության գալուց 8 տարի անց . «Ժողովուրդ»ԱՄՆ ուժերը հարվածել են Իրանի հրամանատարական կենտրոններինԻ՞նչպես է համակարգվելու հաշմանդամություն ունեցող մարդկանց համար կենտրոնների գործունեությունը. «Փաստ» 2026 թվականը կիսվել է` նորոգումը չի էլ սկսվել. «Հրապարակ»Երևանում կասեցվել է «Նյու Յորք» բարի գործունեությունըԳիշերը ՌԴ զինված ուժերը հարձակվել են Կիևի վրա. 2 մարդ զոհվել է, վեցը՝ վիրավորվելՄարտի 1-ի գործով անցնող ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյաները փաստացի փակուղու առաջ են կանգնել. «Ժողովուրդ»Արդար պայքարի իմիտացիա՝ ՔՊ վարչությունում. «Հրապարակ»Ֆինանսների նախարարն ու իր կինը մասնավոր ինքնաթիռով Լոնդոն են մեկնել՝ նվեր ինչի՞ դիմաց. «Ժողովուրդ»Ով է ԹՐԻՓՓ նախագիծը ղեկավարող Սոկոլովը. «Հրապարակ»Իշխանության ռեպրեսիաները հասել են արդյունաբերական մասշտաբների. «Փաստ»
Առեղծվածային դեպք Երևանում. Շենքի բակում հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Ովքեր են ինքնաբացարկի դիմում ներկայացրել և ովքեր դեռ կներկայացնեն «Ուժեղ Հայաստան»-ում. «Հրապարակ»Ստեփանավանի քաղաքապետը տունը կառուցելուց հետո հյուրանոց է սարքում. «Ժողովուրդ»Իշխանությունը նախապատրաստվում է նոր ընտրությունների. «Հրապարակ»«Սպասում ենք՝ տեսնենք՝ կառավարությունը կա՞…». «Փաստ» Իրաքում կոռուպցիայի գործով պաշտոնյաներից առգրավվել է ավելի քան 375 կգ ոսկիԳերմանական զենքի արտահանման հիմնական երկիրը 2026 թվականին Ուկրաինան է«Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն»․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջումԱնգլիա-Արգենտինա․ պատմական հակամարտության ֆոնին՝ աշխարհի առաջնության վճռական կիսաեզրափակիչԵՄ-ն Ուկրաինայի համար ԱԹՍ-ների ձեռքբերման նպատակով ևս 1 միլիարդ եվրո կհատկացնիԱսկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը արդարացվել էՍտեփանավանում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա
Մամուլ

Ինչպես հայաթափվեց Արցախը՝ Փաշինյանի «դաբրոյով» և Արևմուտքի թողտվությամբ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման միջազգային կենտրոնը՝ OCCRP-ն, որ աշխարհում հետաքննություններ իրականացնող խոշորագույն նախագիծ է, ծավալուն հետաքննություն է իրականացրել և պնդում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ավտորիտար վարչակազմը խոչընդոտել է շրջափակված Արցախ հումանիտար բեռներ փոխադրելուն, ինչը կենսական նշանակություն ուներ լիակատար շրջափակման մեջ հայտնված 100 հազար մարդու համար: Նշվում է, որ, ըստ այդմ, խոչընդոտներ են ստեղծվել թե՛ Արցախում գործող միակ միջազգային մարդասիրական կազմակերպության՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության, թե՛ ռուսական խաղաղապահ զորակազմի համար։ Հիշեցնենք, որ Լաչինի միջանցքի արգելափակումը սկսվեց Նիկոլ Փաշինյանի կողմից 2022 թ. հոկտեմբերին Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո։

Հետաքննության հեղինակները նշում են, որ ադրբեջանցիները ամեն կերպ խոչընդոտել են մարդասիրական բեռների տեղափոխմանը՝ մեքենաների լրացուցիչ ստուգումների, թույլտվությունների համար պատասխանները տևական ձգձգելու, տարբեր այլ միջոցներով։ Ալիևին այդ հարցում օգնել է Կարմիր մահիկի տեղական բաժանմունքը՝ ոտնահարելով մայր կազմակերպության որդեգրած սկզբունքները։ Ադրբեջանի գործողությունների հետևանքով Կարմիր խաչն արդեն 2023 թ. հուլիսի վերջին դադարեցրել էր մարդասիրական օգնության տեղափոխումը, իսկ ռուս խաղաղապահները օգնություն կարողանում էին տեղափոխել միայն օդով, այն էլ օբյեկտիվորեն չափազանց քիչ քանակությամբ։

Հիշեցնենք, որ Հաագայի Արդարադատության միջազգային դատարանը վճռել էր, որ Ադրբեջանը պարտավոր էր ապահովել «անխոչընդոտ տեղաշարժը» Լաչինի միջանցքով, սակայն նույնիսկ դրանից հետո էլ Բաքուն շարունակել է լրջորեն սահմանափակել Կարմիր խաչի գործունեությունը. մարդասիրական կազմակերպությանը թույլ չի տրվել լիարժեք իրականացնել ծանր հիվանդների տարհանումը Հայաստան, բավարար պաշարներ՝ այդ թվում վառելիք, դեղորայք հասցնել մատակարարումներից ամբողջովին զրկված բնակչությանը։ Ինչպես հետագայում հայտնել էր Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը, Ֆրանսիան և Եվրամիությունը երաշխավորել էին Արցախի բնակչության պաշտպանությունը, բայց հրաժարվել կատարել իրենց պարտավորությունները Ադրբեջանի սանձազերծած սեպտեմբերյան զտումների ժամանակ։

Իսկ թե ինչպես էր Հայաստանի գործող իշխանությունը, մեղմ ասած, աջակցում Ադրբեջանին զտումների հարցում, ի թիվս այլ հանգամանքներից, կարելի է դատել հենց թեկուզ ազդեցիկ քպականների հայտարարություններից։ Օրինակ՝ սեպտեմբերյան էթնիկ զտումներից հետո քպական պատգամավոր, իսկ ներկայում՝ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, թե՝ «եթե ուզում եք ճիշտն իմանալ, Հայաստանի իրական անկախության օրը ոչ թե սեպտեմբերի 21-ն է, այլ սեպտեմբերի 19-ը», այսինքն՝ այն օրը, երբ հայաթափվեց Արցախը»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: