Արցախը մեր գողացված կենսագրությունն է, ես ամոթով եմ գալիս Եռաբլուր․ Սրբազան (տեսանյութ)
Այսօր Արցախի Հանրապետության հռչակման տոնն է, որը դարձյալ գողացել են մեզանից, ինչպես գողացել են բոլոր տոները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ Սրբազանը։
«Մենք կես սրտով ենք այսօր, որովհետև որքան էլ մեզ համար մտածումներն ու հիշողությունները, մեր հերոսների արձանագրած հաջողությունները լինեն մեր մտքում, այդուհանդերձ գողացված է մեր կենսագրությունն ու հավաքական նկարագիրը։ Բոլոր առումներով մեր նվաստացման ու ստորացման արձանագրումը կատարելով, այդունահանդերձ, պետք է մղվենք անխոնջ պայքարի»,-ասաց նա։