Իսրայելում զանգվածային ցույցեր են, Նեթանյահուից պահանջում են համաձայնագիր կնքել ՀԱՄԱՍ-ի հետ
Իսրայելում սկսվել է զանգվածային բողոքի ակցիաների նոր ալիք՝ պատանդներին անհապաղ ազատ արձակելու պահանջով: Ամենամեծ ցույցը, որին մասնակցում են հազարավոր իսրայելցիներ, սկսվել է Թել Ավիվում՝ կառավարական շենքերի համալիրի շրջանում։ Այս մասին տեղեկացնում է TACC-ը։
Տասնյակ հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Երուսաղեմի և Թել Ավիվի փողոցներ՝ պահանջելով, որ վարչապետ Բենյամին Նեթանյահուն հրադադարի համաձայնագիր կնքի ՀԱՄԱՍ-ի հետ և տուն վերադարձնի բոլոր պատանդներին