Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկում փորձել են առևանգել ռուսներին և տանել Ուկրաինա
Ուկրաինայի զինված ուժերը պատրաստվում էին առևանգել և Ուկրաինա տանել Կուրսկի շրջանի սահմանամերձ շրջանների բնակիչներին։ Այս մասին զինվորական քննիչներին հայտնել է տեղի բնակիչներից մեկը, փոխանցում է РИА Новости-ն։
Նրա խոսքով՝ այդ նպատակով ուկրաինական բանակի զինվորները զինտեխնիկա են բերել։
«Բայց նրանց մոտ ինչ-որ բան փոխվեց, ռադիոյով ինչ-որ բան ասացին, հուզվեցին, վախեցան, վրդովվեցին, ինչ-որ բան անհանգստացրեց: Եվ նրանք սկսեցին այնտեղ բարձել իրենց վիրավոր զինվորներին»,- պատմել է կինը։
Կինը կարծում է, որ եթե ռուսներին տանեին Ուկրաինա, նրանք այնտեղ դժվար թե ողջ մնային։