Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին Ազգային անվտանգության գերագույն խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել
Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունից հետո Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի նստավայրում անցկացվում է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի արտակարգ նիստ:
Այս մասին հայտնում է New York Times-ը՝ վկայակոչելով իրանցի երկու պաշտոնյաների:
«Իրանում Գերագույն առաջնորդի նստավայրում անցկացվում է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի արտակարգ նիստ»,- գրում է հրատարակությունը։