«ՀԱՄԱՍ»-ը հաստատել է, որ քաղբյուրոյի ղեկավարը սպшնվել է
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ պաղեստինյան արմատական «ՀԱՄԱՍ» շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն սպանվել է Թեհրանում Իսրայելի հարվածի հետևանքով։ Այս մասին հայտնում է
«ՀԱՄԱՍ»-ի հայտարարության մեջ ասվում է, որ Հանիեն սպանվել է Թեհրանում գտնվող իր նստավայրի վրա «դավաճանական սիոնիստական գրոհի» ժամանակ, երբ նա մասնակցել է Իրանի նոր նախագահի երդմնակալության արարողությանը:
Հանիեի մահվան կապակցությամբ շարժումը ցավակցություն է հայտնել ողջ Պաղեստինի ժողովրդին։
Մինչ այս, Լիբանանի անվտանգության մարմինների աղբյուրը հայտնել էր, որ Բեյրութին իսրայելական բանակի հարվածի արդյունքում սպանվել է շիական «Հըզբոլլահ» շարժման բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքրը։ Շուքրի դեմ գործողության հաջող արդյունքի մասին հայտնել են նաև իսրայելցի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ։