ՄԱԿ-ը ծայրահեղ մտահոգություն է հայտնել Բեյրութի վրա Իսրայելի հարվածի կապակցությամբ
ՄԱԿ-ը ծայրահեղ անհանգստություն է հայտնում Բեյրութի արվարձաններին իսրայելական հարվածի կապակցությամբ և բոլոր կողմերին կոչ է անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով համաշխարհային կազմակերպության ղեկավարի գրասենյակի տարածած հաղորդագրությունը։
«Մենք մեր մեծ մտահոգությունն ենք հայտնում հուլիսի 30-ին Բեյրութի հարավային արվարձանում գտնվող խիտ բնակեցված տարածքի վրա Իսրայելի պաշտպանության բանակի հարվածների կապակցությամբ», - ասվում է հայտարարության մեջ։
Զեկույցում ասվում է նաև, որ ՄԱԿ-ը կողմերին կոչ է անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել՝ հետագա էսկալացիայից խուսափելու համար:
Մինչ այս Իրանը դատապարտել էր իսրայելական հարձակումը Բեյրութի մատույցներում և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից պահանջել էր պատասխանատվության ենթարկել Իսրայելի իշխանություններին։