Ռուսաստանը շարժվում է դեպի Ուկրաինայի համար ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Պոկրովսկ քաղաք
Ռուսական զորքերը շարժվում են դեպի Ուկրաինայի Դոնեցկի մարզի ռազմավարական նշանակություն ունեցող Պոկրովսկ քաղաք։
Դա վտանգ է ներկայացնում ուկրաինական կարևոր մատակարարման գծի համար, գրում է CNN-ը։
Ռուսաստանը ամիսներ շարունակ ձգում է ուկրաինական պաշտպանությունը ամբողջ արևելյան ռազմաճակատի երկայնքով՝ փորձելով գրավել որքան հնարավոր է շատ տարածքներ, նախքան նոր ուկրաինացի նորակոչիկներն ու արևմտյան զենքի նոր խմբաքանակները կսկսեն ժամանել մարտի դաշտ:
Ռուսական զորքերի առաջխաղացումը դեպի Պոկրովսկ անհանգստություն է առաջացնում Ուկրաինայի և նրա դաշնակիցների համար։