Մեծ Բրիտանիայում անկարգություններ են սկսվել երեխաների uպшնություններից հետո
Բրիտանական Սաութպորտ քաղաքում անկարգություններ են տեղի ունեցել պարի ստուդիայում երեք երեխաների սպանությունից հետո, որոնց դանակահարել է 17-ամյա դեռահասը:
Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Ըստ թերթի, ցուցարարները աջ ակտիվիստներ են, ենթադրաբար, Անգլիայի պաշտպանության լիգայից։ Նրանք ոստիկաններին հարվածել են ապակե շշերով և աղյուսներով:
Ցուցարարները հրկիզել և վնասել են ոստիկանական մեքենաներ։ Ի պատասխան՝ սպաներն արցունքաբեր գազ են կիրառել։
Ոստիկանությունը նշել է, որ սոցիալական ցանցերում բազմաթիվ շահարկումներ կան հարձակվողի ծագման և կրոնի վերաբերյալ։ Հարձակման կասկածանքով ձերբակալվել է 17-ամյա մի տղա, ով ապրում է Սաութպորտի հարևան Բենքս քաղաքում։ Նա դանակով հարձակվել է երեք երեխաներին, նրա դրդապատճառները դեռ հայտնի չեն։ Ենթադրվում է, որ նա միայնակ է գործել:
Սպանվել են ինը, վեց և յոթ տարեկան աղջիկները, դանակահարվել է ութ երեխա, որոնցից հինգը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Եվս երկու մեծահասակներ ծանր վնասվածքներ են ստացել։