«Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրերն են Արսեն Ստեփանյանը, Ժիրայր Էդիլյանը, Դավիթ Թումասյանը
Մարտի 2-ին, ժամը 13.00-ին «Անդրադարձ» մամուլի ակումբում տեղի կունենա «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության եւ Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության համատեղ մամուլի ասուլիսը` զանգվածային լրատվամիջոցների կողմից երեխաների անձնական տվյալների օգտագործման վերաբերյալ, ինչը կարող է բացասական հոգեբանական ազդեցություն ունենալ երեխաների վրա, ինչպես նաեւ պատճառ հանդիսանալ կրկնազոհացման կամ խտրական վերաբերմունքի:
Ասուլիսի բանախոսներն են` «Սեյվ դը չիլդրեն» հայաստանյան գրասենյակի տնօրեն Արսեն Ստեփանյանը, Վորլդ Վիժն Հայաստանի ծրագրի տնօրեն Ժիրայր Էդիլյանը եւ ՀՀ քննչական կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության վարչության (ՀԿԳ) ավագ քննիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանը:
Մեր հասցեն`Արշակունյաց 2, Տիգրան Մեծ հրատարակչության շենք, 2-րդ հարկ, 213 սենյակ: