Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից
Հասարակություն

Առինջ գյուղում հնչած կրակոցների, խուլիգանության դեպքի հանգամանքները պարզվում են․ 3 անձ ձերբակալվել է

2024 թվականի հուլիսի 29-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում ահազանգ է ստացվել Առինջ գյուղի 25-րդ փողոցում ինքնաձիգներով կրակոցներ հնչեցնելու մասին։ Նույն օրը երկու տարբեր բուժհաստատություններ հրազենային վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել նույն գյուղի երկու բնակիչներ՝ Ս․Ա․-ն և Վ․Բ․-ն։ 

Դեպքի առթիվ հուլիսի 29-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով, 334-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննության ընթացքում զննվել է դեպքի վայրը՝ Առինջ գյուղի Մաշտոցի փողոցի տներից մեկը, և շրջակայքը, որտեղից վերցվել են կրակված պարկուճներ, արնանման հետքեր, կրակված գնդակ: Զննվել է նաև նույն գյուղի մեկ այլ հասցեում գտնվող տունը, որի դարպասի դրսի հատվածից, ինչպես նաև բակի ու տան հյուրասենյակից վերցվել են արնանման հետքեր, իսկ բակում՝ շան բնի տակից, հայտնաբերվել է դանակ՝ բռնակին առկա արնանման հետքերով։ Տան հարակից փողոցում հայտնաբերվել է «Ֆորդ» մակնիշի բեռնատար ավտոմեքենա՝ ապակին կոտրված վիճակում, իսկ ավտոմեքենայի դռան վրայից վերցվել են արնանման հետքեր։ Նշված ավտոմեքենան կնքվել և տեղափոխվել է պահպանվող տարածք: 

Հարցաքննվել են դեպքի վայրին հարակից բազմաթիվ բնակիչներ և գրասենյակների աշխատակիցներ, առգրավվել է վերաբերելի տեսագրություն։

Ձեռնարկված անհետաձգելի քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև Ոստիկանության ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2024թ․ հուլիսի 29-ին՝ ժամը 18:50-ի սահմաններում, Կոտայքի մարզի Առինջ գյուղի Մաշտոցի փողոցում հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ վիճաբանություն է ծագել Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչներ Ա․Բ․-ի և Ս․Ա․-ի միջև, որի ընթացքում վերջինս իր ավտոմեքենայից կրակոցներ է արձակել Ա․Բ․-ի, այնուհետև՝ Մաշտոցի փողոցում գտնվող նրա տան ուղղությամբ՝ մարմնական վնասվածք պատճառելով վերջինիս եղբայր Վ․Բ․-ին։

Տանը գտնվող նրանց հայրը՝ Գ․Բ․-ն, լսելով կրակոցի ձայները և տեսնելով վիրավոր որդուն, վերցրել է տանն ապօրինի պահվող «Սայգա» տեսակի ինքնաձիգը և կրակոցներ արձակել ավտոմեքենայի ուղղությամբ, որում գտնվել է Ս․Ա․-ն, ինչի հետևանքով վերջինս ևս ստացել է մարմնական վնասվածքներ և ավտոմեքենայով հեռացել դեպքի վայրից, այնուհետև՝ տեղափոխվել հիվանդանոց։

Եղբայրներ Ա․Բ․-ին և Վ․Բ․-ին, ինչպես նաև նրանց հորը՝ Գ․Բ․-ին, Ոստիկանության ծառայողները ներկայացրել են Աբովյանի քննչական բաժին, որտեղ վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշումներ են կայացվել՝ հանցանք կատարելու հիմնավոր կասկածով նրանց ձերբակալելու վերաբերյալ։

Օպերատիվ-հետախուզական տվյալների իրացմամբ՝ Առինջ գյուղի Մաշտոցի փողոցի հարևանությամբ գտնվող տան հողամասում հայտնաբերվել ու վերցվել են այնտեղ թաքցված 3 «Սայգա» տեսակի ինքնաձիգներ:

Ս․Ա․-ի հետ անհրաժեշտ քննչական գործողություններ դեռևս չեն կատարվել՝ վերջինիս բուժհաստատությունում գտնվելու և առողջական վիճակի պատճառով։ 

Նախաքննությունը շարունակվում է: Պարզվում են դեպքի հանգամանքները, անհրաժեշտ միջոցառումներ են իրականացվում՝ ձեռք բերված տվյալները քրեական վարույթի շրջանակներում ստուգելու, կիրառված զենքերի բնույթն ու ձեռքբերման աղբյուրները պարզելու ուղղությամբ։ 

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: