Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից
Հասարակություն

Անօգնական վիճակում գտնվող 73-ամյա կնոջը ծեծելով սպանել է որդին. մանրամասներ դեպքից

Ավարտվել է որդու կողմից մորը ծանր մարմնական  վնասվածքներ պատճառելու, սպանության դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

ՔԿ-ից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են էական նշանակություն ունեցող բոլոր հանգամանքները:

Մասնավորապես՝ 2024թ. փետրվարի 7-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ օրեր առաջ՝ 2024թ. հունվարի 27-ին՝ ժամը 18:30-ին, տանը վայր ընկնելու հետևանքով ստացած վնասվածքներով, ‹‹պոլիտրավմա›› ախտորոշմամբ, բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել  Նոր Խարբերդի 73-ամյա բնակչուհի:

Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կինը վնասվածքները ստացել է, ոչ թե ընկնելու, այլ՝ ծեծի ենթարկվելու հետևանքով: Ուստի` դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել` ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով:

Նշված դեպքից շաբաթներ անց՝ 2024թ. փետրվարի 29-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ շտապօգնության խումբը բուժօգնության է մեկնել Ն.Խարբերդի նույն հասցե, որտեղ իր տանը մահացած է հայտնաբերել 73-ամյա կնոջը, ով օրեր առաջ բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և վերջինիս հայտնաբերել հատակին ընկած` բազմաթիվ վնասվածքներով և խեղդամահ արված:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ: Որոշում է կայացվել՝ նշված քրեական վարույթները միացնելու մասին:

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ երկու դեպքերում էլ տուժողին մարմնական վնասվածքներ հասցրել է նրա 53-ամյա որդին, ով, ըստ ստացված տվյալների, նախկինում ևս մոր նկատմամբ բռնություն է գործադրել:

2024 թվականի հունվարի 27-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, վերջինս Երևան քաղաքի Նոր Խարբերդի իրենց տանը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես հարմարեցված բութ առարկայով հարվածներ է հասցրել իր մոր դեմքի և մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով բազմաթիվ վնասվածքներ՝ դիտավորությամբ մոր առողջությանը պատճառելով ծանր վնաս՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության մեկ երրորդից ավելի կայուն կորստով:

Նշված դեպքից շաբաթներ անց՝ 2024թ․ փետրվարի 29-ին՝ ժամը 08:00-ից մինչև 15:00-ի սահմաններն ընկած ժամանակահատվածում, դարձյալ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 53-ամյա տղամարդը, կյանքից զրկելու դիտավորությամբ, ապակյա շշով  և այլ առարկայով բազմաթիվ հարվածներ է հասցրել աջ վերին և ստորին վերջույթների կոտրվածքների հետևանքով գիպսային անշարժացված վիճակում պառկած լինելու պատճառով դիմադրություն ցույց տալու կարողությունից զրկված, անօգնական վիճակում գտնվող իր մոր գլխի, դեմքի ու մարմնի տարբեր մասերին՝  պատճառելով կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածքներ։ Այնուհետև, հանցանքն ավարտին հասցնելու նպատակով, սեղմել է մոր պարանոցը և շնչահեղձ արել նրան:

Նախաքննության ընթացքում նշանակված դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ տուժողի մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձությունից, որը պայմանավորված է պարանոցի օրգանների սեղմումով:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից կատարված քննչական գործողություններով տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ 53-ամյա տղամարդը, ըստ համապատասխան բուժհաստատությունից ստացված տեղեկանքի, դեռևս 2001 թվականից հաշվառված է եղել ‹‹Խրոնիկական ալկոհոլիզմ երկրորդ աստիճանի›› ախտորոշմամբ: Քննության համար էական հանգամանքներ պարզելու նպատակով վերջինիս նկատմամբ նշանակվել է դատահոգեբանական փորձաքննություն, որի եզրակացության համաձայն՝ ինչպես ներկայումս, այնպես էլ մեղսագրվող արարքը կատարելու պահին նա գիտակցել է իր գործողությունների բնույթը, նշանակությունը վտանգավորությունը, կարող էր հաշիվ տալ իրեն՝ կատարած արարքների համար, ղեկավարել դրանք, և վերջինս ճանաչվել է մեղսունակ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա տուժողի որդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի մասի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով և 155-րդ հոդվածի մասի 2-րդ մասի 3-րդ և 9-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան: