Արաբական կոալիցիան ոչնչացրել է հութիների արձակած չորս անօդաչու թռչող սարքՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, էժան օղիների ստվերային շրջանառության դեպքերՌուբինյանն անվտանգության աշխատակիցներին կանչեց դահլիճ՝ Էդգար Ղազարյանին ամբիոնից հեռացնելու համար (տեսանյութ)Հարցը չի վերաբերվում օրակարգին. Ռուբինյանը չարձագանքեց Էդգար Ղազարյանի հարցին (տեսանյութ)Պատգամավորին դահլիճից Ձեր դուրս շպրտելու մեխանիզմը ո՞նց եք պատկերացնում. Ղազարյանը՝ Ռուբինյանին (տեսանյութ)«Զատիկ»-ի դաստիարակը բռնության է ենթարկել անչափահաս սանին, ոտքերով հարվածել գլխին ու մարմնին․ գործն ուղարկվել է դատախազինՓաշինյանը չի հասկացել Թումանյանի «Կիկոսի մահը» հեքիաթի բուն իմաստը. Մարուքյան
Սիփանիկի գյուղապետն ու որդին ձերբակալվել են
Ռուսաստանը հայտարարել է Խերսոնի ուղղությամբ հրադադարի ռեժիմ սահմանելու մասին. ՌԴ ՊՆԿախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»«Օրենքով Գող» Զապի և «Օշականցի» Գևորիկի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվեց դատարանՄինչև ժամը 17:00-ը լույս չի լինի մի շարք հասցեներումՀարի Քեյնը դարձավ «Ոսկե գնդակի» դափնեկիր210 մլն դրամ, 300 հազար դոլար, 100 հազար եվրո․ ի՞նչ ունեցվածքով վերընտրվեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը․ «Ժողովուրդ»
Վիճաբանություն և ծեծկռտnւք՝ Շիրակի փողոցում՝ ազգականների միջև. կա զnհ
ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ»ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը. «Հրապարակ»Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները ԱԺ բակում հարգանքի տուրք մատուցեցին «հոկտեմբերի 27»-ի զnhերի հիշատակինՊապիկյանի երկրորդ դեղին քարտը. «Հրապարակ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»
Հոկտեմբերի 27-ի գործով նոր քննչական գործողություններ են կատարվել․ Դատախազություն
Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է. «Հրապարակ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Թաթոյանն ընդհատակ է անցել. «Հրապարակ»6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»Սերբիայում ցուցարարները ներխուժել են հեռուստաալիքի տաղավարԶինկոմ է կալանավորվել. «Հրապարակ»Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»Ոստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումըԱԳ փոխնախարարը կարևորել է մարդու իրավունքների, կենսաբազմազանության պահպանության փոխկապակցվածությունըԹշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ ԳալստյանՀայաստանը և Չեխիան քննարկել են ջրային ոլորտում համագործակցության հնարավորություններըԱԳ փոխնախարարը կարևորել է գիտության դերը քաղցրահամ ջրերի կենսաբազմազանության պահպանության գործումԿԲ-ն բարձրացրել է կապիտալի հակացիկլիկ բուֆերի չափը՝ սահմանելով այն 2.25%Կապան համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ նախընտրական ցուցակը գլխավորելու է Նարեկ ԲաբայանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվումՆիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը ժամանել է ՀայաստանԿԲ նախագահը COP17-ի շրջանակում քննարկել է ֆինանսական համակարգում կենսաբազմազանության ռիսկերըԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀորմուզի նեղուցով պարարտանյութերի մատակարարումների ծավալները կրճատվել են՝ հասնելով զրոյիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կա վիրավորՄաթևոսյանը IUCN-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Երևանում կառույցի գրասենյակ հիմնելու հարցըԵրեխաների տաղանդները զարգացնելը երկու ծնողի ամբողջական ներգրավվածությունն է պահանջում. Քերոբյան«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտումՈրքան արժե տավարի միսը Հայաստանում՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատՈրոնք են Հայաստանում արդյունաբերական արտադրության ծավալի աճի տեմպերը՝ ԵԱՏՄ մյուս երկրների համեմատ
Մշակույթ

Արցախի հայկական հետքի վերացման քաղաքականությունը նոր որակ է ստանում, Ադրբեջանի ձեռքերը հասել են Վատիկան․ Լիլիթ Գալստյան

Արցախի մշակութային ժառանգության նկատմամբ ադրբեջանական վանդալիզմի, ոչնչացման կամ յուրացման քաղաքականությունը շարունակվում է։ Իրենց այս «գործունեության» մեջ ադրբեջանցիները միջազգային գործընկերներ են գտել և, ցավալիորեն, ձեռքերն հասել է Վատիկան։ Այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

«Վատիկանում լույս տեսնող L'Osservatore Romano պարբերականում, Ռոսսելա Ֆաբիանիի ստորագրությամբ օրերս լույս է տեսել «Քրիստոնեության ակունքներն Ադրբեջանում․ ալբանական առաքելական եկեղեցու հետքերով» բովանդակությամբ մի հոդված, ուր հեղինակը ներկայացնում է «Կովկասյան Ալբանիա»՝ իրականում Արցախ կատարած իր այսպես կոչված ուսումնասիրական-ճանաչողական այցը։

Հղում անելով տեղացի ինչ-որ գիտաշխատողի, հոդվածագիրը տարածում-ամրագրում է տարածաշրջանում հայերի եկվորության վարկածը՝ արձանագրելով, որ մենք ադրբեջանական հողեր են եկել Իրանից և Թուրքիայից։ Մեկ այլ հաստատման համաձայն ուդիները բռնի դավանափոխ են եղել և առաքելական եկեղեցու հետևորդ դարձել տեղի հայերի կողմից։

Ադրբեջան կատարած այցի ընթացքում Ռ․ Ֆաբիանիին ուղեկցել է Ախունդովի աշակերտ, ալբանական մշակույթի «գիտակ» Ս․ Հաջիևան։ Եվ, բնականաբար, հեղինակն անվերապահ եզրահանգում է կատարում, որ 13դ․ վանական համալիրներ Դադիվանքը /հոդվածում Խուդավենք է գործածվում/ և Գանձասարը/ հոդվածում՝ Գենջասար/ Ադրբեջանի տարածքում գտնվող ալբանական մշակույթի և ալբանական եկեղեցու խոշորագույն դրսևորումներ են։

Ինչպես տեսնում եք Արցախի հայկական հետքի վերացման ադրբեջանական քաղաքականությունը նոր որակներ և դրսևորումներ է ստանում։ Ցավալի է, բայց իրաղություն է՝ Ադրբեջանին հաջողվել է իր մշակութային զտման/մշակութային ցեղասպանության/ ակամա մասնակից դարձնել ոչ ավել ոչ պակաս՝ Վատիկանին։ Ի դեպ վերոհիշյալ հոդվածում Դադիվանքը ներկայացվում է որպես ալբանական Վատիկան։

Հիշենք, որ «L'Osservatore Romano»-ն Վատիկանի միակ, ամենօրյա պարբերականն է, որ լույս է տեսնում 1861-ից։ Բնականաբար, հասկանալի են պարբերականի տարածման մասշտաբները, նաև ադրբեջանական քարոզչամեքենայի թիրախավորումը։ Արդյունքում կաթոլիկ եկեղեցունն պատկանող պարբերականում՝ վերնագիր՝ Ադրբեջանը քրիստոնեության օրրան։

Թե Ադրբեջանում սա ինչպես են հիմնավորում, պարզ է․ հայկական մշակույթի յուրացումը կամ ոչնչացումն Ադրբեջանում պետական քաղաքականության առաջնահերթություն է։ Մեհրիբան Ալիևայի ՅՈՒՆԵՍԿՕ-ում պտվավոր «առաքելությունը» հենց այս նպատակադրումների շրջանակում է։

Ի դեպ, ՅՈՒՆԵՍԿՕ-ն այդպես էլ, հակառակ բազմաթիվ հավաստացումների և կոնվենցիաներով պայմանավորված պարտականությամբ, այդպես էլ դիտորդական առաքելություն չուղարկեց Արցախ։

Իսկ ինչ են մտածում Հայաստանի ԱԳՆ-ն և ԿԳՄՍՆ-ն Ի՞ՆՉ ԵՆ ՄՏԱԾՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ-Ն և ԿԳՄՍ-Ն։ Արցախի էթնիկ զտումին հաջորդող մշակութային ցեղասպանությունն էլ պիտի հանդուրժե՞ք․ գուցե ձայն հանեք, նվազագույն քաղաքական արժանապատվություն դրսևորեք, տեր կանգնեք մեր հավաքական ժառանգությանն ու ինքնությանը։

Հ․Գ․ Իսկ ոչ վաղ անցյալում, Քրիստոնեության 1700 ամյակի շրջանակում Հռոմի պապ էր այցելում Հայաստան, Վատիկանում Սուրբ Նարեկացու արձան էր տեղադրվում ու Ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագ մատուցվում։

Հ․Գ․Բայց որքանով է արդարացված «Հայ ժողովրդի պատմությունը» «Հայաստանի պատմության» մեջ զետեղած իշխանություններից ակնկալիք ունենալը․․․»,- գրել է պատգամավորը։