Թրամփը խոստացել է ընտրվելու դեպքում Միացյալ Նահանգները դարձնել մոլորակի կրիպտո մայրաքաղաք
ԱՄՆ նախկին նախագահ և Հանրապետական կուսակցությունից պետության ղեկավարի պաշտոնի թեկնածու Դոնալդ Թրամփը Նեշվիլում (Թենեսիի նահանգ) Bitcoin համաժողովում հանդես է եկել հիմնական ելույթով, որը միանշանակ չի ընդունվել ԱՄՆ հանրության կողմից:
Մասնավորապես, Թրամփը ասել է, որ ընտրվելու դեպքում Միացյալ Նահանգները կդարձնի մոլորակի կրիպտո մայրաքաղաք, ինչպես նաև բիթքոյնի գերտերություն:
Հանրապետական թեկնածուի ելույթը առատաձեռն էր կրիպտոարժույթ ունեցողներին տված խոստումներով։ Թրամփը համաժողովի մասնակիցներին վստահեցրել է, որ իր նախագահության օրոք ԱՄՆ-ը ոչ միայն չի վաճառի բիթքոյններով ակտիվները, այլ ընդհակառակը, երկրում կստեղծի դրանց ռազմավարական պահուստ։