Մակրոնը զգուշացրել է Մասուդ Պեզեշկիանիին, որպեսի Իրանը չօգնի Ռուսաստանին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Պեզեշկիանի հետ հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին, հաղորդում է Ելիսեյան պալատը։
Պեզեշկիանիի հետ զրույցում Ֆրանսիայի ղեկավարը հորդորել է նրան չաջակցել Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանին:
Արեւմտյան հետախուզության տվյալներով՝ Թեհրանը կարող է բալիստիկ հրթիռներ փոխանցել Մոսկվային, ինչպես արդեն արել է Հյուսիսային Կորեան։