Իսրայելում ցուցարարները գրոհել են ռազմական դատարանի շենքը
Իսրայելի Բեյթ Լիդի ռազմական դատարանի շենքում անկարգությունները լուրջ սպառնալիք են երկրի անվտանգության համար:
Լիբանանում պատասխան գործողությունների հետ կապված օպերատիվ քննարկումները դադարեցվել են։ Այս մասին ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ։
Դեպքի վայր են ժամանել շտաբի պետը և Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը։
Իսրայելի պաշտպանության բանակը մի քանի գումարտակ է ուղարկել Գազայի հատվածից՝ ուժեղացնելու անվտանգհությունը Բեյթ Լիդ ռազմաբազայում, որտեղ ներխուժել են ցուցարարները: Նրանք հեռացվել են ռազմական դատարանից, հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները։
Սակայն տեղում իրավիճակը շարունակում է մնալ թեժ և լարված: