Իրանում պայթուցիկ տեղափոխող չորս ահաբեկիչներ են ձերբակալվել
Իրանի իրավապահները չորս ահաբեկչի են ձերբակալել հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգի Ղադերաբադ գյուղում։
Ինչպես հաղորդում է TACC-ը՝ այս մասին հայտնում է IRIB հեռուստաալիքը։
Նրա տեղեկություններով՝ զինյալները պատկանում են «Ջեյշ ալ Զոլմ» ահաբեկչական խմբավորմանը, որը գործում է հիմնականում Իրանի հարավ-արևելքում՝ Աֆղանստանի և Պակիստանի հետ սահմանին։ Ահաբեկիչները պայթուցիկներ էին տեղափոխում։