Իսրայելը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի դիրքերին
Իսրայելական զինուժը «երկիր-երկիր» հրթիռներ է կիրառել Լիբանանի հարավում շիա «Հըզբոլլահ» խմբավորման դիրքերի վրա գրոհելու համար։ Ինչպես հաղորդում է Gazeta.ru-n` այս մասին հայտնել է Al Mayadeen հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ հարվածները հասցվել են Այտ ալ Շաաբի և Մարուն ալ Ռասի սահմանային շրջաններում գտնվող ռազմական օբյեկտներին։ Հըզբոլլահի զինյալների շրջանում զոհերի մասին տվյալներ չեն հաղորդվել։
Իսրայելական կործանիչները օդային գործողություն են իրականացրել նաեւ Յարուն գյուղում, որը «Հըզբոլլահի» հենակետն է արեւելյան ճակատի Բինտ Ջբեյլ շրջանում։ Ավելի վաղ Քֆար Ռումմանում շիա աշխարհազորայինների բազայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման ժամանակ երեք խաղաղ բնակիչ վիրավորվել էր ավտոմեքենայի մեջ, որը կրակի տակ էր ընկել։