Ֆրեդերիկա Մոգերինին ժամանել է Հայաստան
Եվրոպական Միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին այսօր ժամանել է Հայաստանի Հանրապետություն։
Այցի շրջանակներում նա հանդիպում կունենա նախագահ Սերժ Սարգսյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ պատգամավորների, քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։
Հիշեցնենք, որ նախքան Երևան ժամանելը Մոգերինին եղել էր Ադրբեջանում։