Գալուստ Սահակյանը վերադարձել է Ազգային Ժողով
Մարտի 1-ին, հիվանդանոցում հայտնվելուց հետո, առաջին անգամ Ազգային ժողով է եկել խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը:
Ըստ ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանի` Աժ նախագահի վիճակը լավ է, ինքնազգացողությունը լավ է:
«Հավելեմ, որ խորհրդարանի ղեկավարի առողջական վիճակը թույլ է տալիս անցնել աշխատանքի»,- ընդգծել է նա: