Մենք աշխատում ենք խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ. Էրդողանը խոսել է ռուս-ուկրաինական պատերազմից
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ոչ ոք չի շահել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմից, բացի արևմտյան երկրներից:
Այս մասին գրում է Anadolu-ն:
«Այս արյունահեղությունը ոչ մեկին ձեռնտու չեղավ, բացի արևմտյան երկրներից: Նրանք կրակի վրա յուղ են լցնում և անում են ամեն ինչ, որպեսզի այն նորից բորբոքվի։ Մենք աշխատում ենք խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ։ Մենք դա արել ենք առաջին իսկ օրվանից: Մենք կանխեցինք այս կրակի տարածումը դեպի Սև ծով՝ հետևելով հավասարակշռված քաղաքականության և արդար գործելով մեր երկու հարևանների միջև»,- ասել է Էրդողանը։