Նշվել է Կիմ Չեն Ընի իրավահաջորդի անունը
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի դուստրը՝ Չժու Աեն, պատրաստվում է փոխարինել հորը հանրապետության ղեկավարի պաշտոնում:
Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով հարավկորեական հետախուզությունը։
Հարավային Կորեայի ազգային հետախուզական գործակալության զեկույցի համաձայն՝ Հյուսիսային Կորեայի իշխանությունները ակնարկում են, որ Չժու Աեն կլինի իր հոր հավանական հետնորդը և կարգավորում են արտաքին աշխարհի հետ նրա շփումների հաճախականությունը, ինչպես նաև նրա ոչ հրապարակային գործունեությունը:
Նախկինում ավելի քան 60% դեպքերում Չժու Էն ուղեկցում էր հորը ռազմական միջոցառումներին և միայն մասամբ մասնակցում էր տնտեսական գործունեությանը։ Միաժամանակ հետախուզությունը չի բացառում, որ ԿԺԴՀ-ի ղեկավարի իրավահաջորդը կարող է փոխվել։
Հարավային Կորեայի իշխանությունները ասում են, որ Կիմ Չեն Ընը կշռում է 140 կգ և խիստ գեր է,ինչը նրան կանգնեցնում է սրտանոթային հիվանդությունների բարձր ռիսկի տակ: