Նեթանյահուին Հիտլերի ճակատագիրն է սպասվում․ Թուրքիայի ԱԳՆ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարող է արժանանալ նույն ճակատագրին, ինչ նացիստների առաջնորդ Ադոլֆ Հիտլերը։ Այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը X սոցիալական ցանցի իր էջում (նախկին՝ Twitter):
«Ցեղասպան Նեթանյահուի վերջը նույնն է լինելու, ինչ ցեղասպան Հիտլերինը»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ մարդկությունը լինելու է պաղեստինցիների կողքին։
Թուրքիայի արտգործնախարարության ղեկավարի խոսքով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դարձել է «մարդկության խղճի ձայնը»՝ աջակցելով Պաղեստինի ժողովրդին։
Մինչ այս Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան կարող է զորքեր ուղարկել Իսրայել։ Նրա խոսքով` Թուրքիան պետք է ուժեղ լինի «նման քայլերի» համար։