Նիկոլաս Մադուրոյի շտաբը հայտարարել է ընտրություններում հաղթանակի մասին
Վենեսուելայի նախագահի թեկնածու Նիկոլաս Մադուրոյի շտաբը հայտարարել է իր հաղթանակի մասին՝ շնորհակալություն հայտնելով քաղաքացիներին քվեարկության համար։ Այս մասին գրում է CNN-ը:
«Շնորհակալ ենք ձեզ: Սա հաղթանակ էր բոլորի համար: Դա հաղթանակ էր, որը կօգնի մեզ ապագա կառուցել: Իհարկե, մենք պետք է սպասենք վերջնական արդյունքներին, քանի որ մենք հարգում ենք մեր երկրի օրենքները և Վենեսուելայի Բոլիվարական Հանրապետության սահմանադրությունը»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Նիկոլաս Մադուրոյի նախընտրական շտաբի ղեկավար, խորհրդարանի խոսնակ Խորխե Ռոդրիգեսը։
Շտաբը շնորհակալություն է հայտնել Ազգային ընտրական խորհրդին ընտրական համակարգի կատարյալ աշխատանքի համար, որը թույլ է տվել ընտրություններն անցկացնել բացարձակ հանգիստ և բացարձակ խաղաղ պայմաններում: