Իսրայելական անօդաչուները ներխուժել են Լիբանանի տարածք
Իսրայելական ռազմական անօդաչու սարքերը ներխուժել են Լիբանանի օդային տարածք և ինտենսիվ թռիչքներ են իրականացնում երկրի կենտրոնական և հարավային շրջանների վրայով: Այս մասին գրում է Janoubia կայքը:
Իսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքերը հայտնվել են երկնքում «Հըզբոլլահի» դիրքերի վրա, որոնք տեղակայված են Սաիդա քաղաքի մոտ գտնվող Գազիա և Զահրանի շրջաններում, ինչպես նաև Իքլիմ ալ-Թուֆահ շրջանում, որտեղ տեղակայված են ռազմական ճամբարներ և զենքի պահեստներ։
Դեռևս ցամաքային թիրախների ուղղությամբ անօդաչու սարքերի հարվածներ չեն եղել։