Պուտինը պատրաստվում է հանդիպել Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Պեզեշկիանի հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է հոկտեմբերին Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին հանդիպել Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Պեզեշկիանի հետ։
Այս մասին հայտարարել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իրանական կողմն արդեն հրավեր ունի, և մենք հույս ունենք, որ նոր նախագահը կգա գագաթնաժողովին։ Մենք ուրախ կլինենք տեսնել նրան, իսկ նախագահ Պուտինը պատրաստվում է առաջիկա հանդիպմանը»,- ասել է Կրեմլի խոսնակը։
Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել էր, որ Ռուսաստանն ու Իրանը ավարտել են համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի նախապատրաստումը, որը պետք է շուտով ստորագրվի։