«Հեզբոլլահ»-ը նշել է, որ կհարվածի Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվին
Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը սպառնացել է Իսրայելին, եթե հրեական պետությունը փորձի հարվածել Բեյրութին կամ հարավային արվարձաններին։
Այս մասին ասվում է Իսրայելի կառավարական լրատվամիջոցների հայտարարության մեջ։
«Հըզբոլլահը» ասում է, որ հարվածելու է Թել Ավիվին և այլ շրջաններին:
Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են նաև, որ Իրանի իշխանությունները առաջիկա 72 ժամվա ընթացքում պատրաստվում են ակտիվ գործողություններ ձեռնարկել:
Լիբանանի արտաքին գործերի նախարար Բո Հաբիբն այսօր երեկոյան ասել է.
«Մենք շահագրգիռ կողմերից քաջալերական ուղերձներ ենք ստացել առ այն, որ Իսրայելի պատասխանը սահմանափակ է լինելու, ինչպես և Հեզբոլլահի պատասխանը դրան»: