Մի քանի ավիաընկերություններ դադարեցրել են թռիչքները դեպի Բեյրութ՝ Իսրայելի հարձակումների մտավախության պատճառով
Մի քանի արտասահմանյան ավիաընկերություններ, այդ թվում՝ թուրքական ավիաընկերություններ, դադարեցրել են թռիչքները դեպի Բեյրութի Ռաֆիկ Հարիրիի միջազգային օդանավակայան՝ իսրայելական օդուժի հարձակումների մտավախության պատճառով։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը այդ մասին Al Jadeed հեռուստաալիքին հայտնել է Լիբանանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Աբդալլահ Բու Հաբիբը։
«Մի շարք օտարերկրյա ավիաընկերություններ դադարեցրել են թռիչքները դեպի Բեյրութ, քանի որ վախենում են Իսրայելի հարձակումից Լիբանանի վրա»,-ասել է նա:
Ավելի վաղ լիբանանյան «Middle East Airlines» (MEA) ազգային ավիաընկերությունը հայտարարել էր հուլիսի 28-ի երեկոյից հուլիսի 29-ի առավոտ Եվրոպայից և Մերձավոր Արևելքից Բեյրութ գիշերային թռիչքների տեղափոխման մասին։ Լիբանանյան ավիափոխադրողն իր կայքում չի հրապարակել հետաձգման պատճառները։ Ընկերության ծանուցման մեջ նշվում է, որ Լոնդոնից, Կոպենհագենից, Դամամից, Ջիդայից, Դոհայից և Դուբայից թռիչքներ կատարած ուղևորներին թույլատրվում է մեկ անգամ անվճար փոխել իրենց ամրագրումը։
«Naharnet» լրատվական պորտալը «MEA»-ի որոշումը կապել է հարավային Լիբանանում ռազմական էսկալացիայի հետ, որտեղ սրվում է զինված դիմակայությունը իսրայելական բանակի և շիա աշխարհազորային «Հեզբոլլահ»-ի միջև։