Իսրայելի հյուսիսում օդային հարվածների ազդանշաններ են հնչել․ իրավիճակը կրկին լարվել է
Իսրայելի հյուսիսում օդային հարվածների ազդանշաններ են հնչել: Ինչպես գրում է Gazeta.ru-ն՝ այդ մասին հայտնել է երկրի պաշտպանության բանակը Telegram-ի իր ալիքում ալիքում։
Շաբաթ օրը իսրայելական շտապօգնության մամուլի ծառայությունը հայտնել է Գոլանի բարձունքների վրա հասցված հարվածի 10 զոհի մասին, իսկ ավելի ուշ նրանց թիվը հասել է 12-ի: Իսրայելը հարձակման մեջ մեղադրել է լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժմանը:
Վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ Իսրայելը կպատասխանի Գոլանի բարձունքների վրա հարձակմանը` հավելելով, որ Հեզբոլլահը կվճարի «ամենաբարձր գինը», որը երբևէ զգացել է:
Հըզբոլլահը հերքել է իր մասնակցությունը Գոլանի բարձունքներում գտնվող Մաջդալ Շամս գյուղի գնդակոծմանը։ Այնուամենայնիվ, Իսրայելի պաշտոնյաները սկսեցին բարձրաձայնել Լիբանանի հետ պատերազմի հավանականության մասին: Կիրակի առավոտյան իսրայելական բանակը հայտնել է, որ հարվածներ է հասցրել Հըզբոլլահի մի քանի թիրախներին Լիբանանի խորքում և երկրի հարավում:
Հիշեցնենք, որ մինչև 1967 թվականը Գոլանի բարձունքները մտնում էին սիրիական Կունեյտրա նահանգի մեջ, որտեղ ապրում էին հիմնականում արաբ դրուզներ էթնո-կրոնական խումբը։ 1967 թվականի վեցօրյա պատերազմի և 1973 թվականի չորրորդ արաբա-իսրայելական պատերազմի ժամանակ Իսրայելը գրավեց այս ռազմավարական կարևոր տարածքի երկու երրորդը։ 1981 թվականին Իսրայելը միակողմանիորեն հայտարարեց տարածաշրջանի ինքնիշխանության մասին, սակայն այդ որոշումը չճանաչվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից։
Իրավիճակը Մերձավոր Արևելքում վատթարացել է հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայել՝ ՀԱՄԱՍ-ի հազարավոր զինյալների ներթափանցումից հետո: