Ռուսական Սու-25 է կործանվել
Ռուսական ռազմական Սու-25 ինքնաթիռ է կործանվել, տեղեկացնում է TASS գործակալությունը։
Ռուսաստանի հարավային Ստավրոպոլի երկրամասի Բուդեննովսկ ռազմական օդանավակայանից ուսումնական թռիչքներ իրականացնող Սու-25 ինքնաթիռը կործանվել է։ Տեղեկության համաձայն, այն ընկել է անմարդաբնակ մի վայրում։ Զոհվել է միայն օդաչուն։
Այժմ ռազմաօդային մասնագետներից ստեղծվել է ուսումնասիրող խումբ, որը փորձում է պարզել վթարի պատճառները։