Մոսկվայում բերման է ենթարկվել «Օբորոնէներգո»-ի վարչության նախկին ղեկավար Մարկ Մանուկյանը․ TACC
Բերման է ենթարկվել «Օբորոնէներգո» ԲԲԸ-ի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության նախկին պետ Մարկ Մանուկյանը: Այս մասին հայտնում է TACC-ը։
Նշվում է, որ Մանուկյանը բերման է ենթարկվել ընկերության գույքի հափշտակության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։
Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել որոշակի գործողություններ կատարելու արգելքը։ Նա ընդունել իր մեղքը և պատրաստակամություն հայտնել համագործակցել օրինապահ մարմինների հետ։