Արևմուտքը հրամայեց ամբողջ աշխարհին հակադրվել Ռուսաստանին, բայց բոլորը կամաց-կամաց սկսեցին աջակցել նրան․ Հունգարիայի վարչապետ
Արևմուտքը հրամայեց ամբողջ աշխարհին հակադրվել Ռուսաստանին, բայց իրականում, ընդհակառակը, կամաց-կամաց բոլորը սկսեցին աջակցել նրան։ Ինչպես գրում է РИА Новости գործակալությունը՝ այս մասին ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
«Արևմուտքը հրահանգներ է տվել, որ աշխարհը դիրքավորվել է ընդդեմ Ռուսաստանի և բարոյական հիմունքներով աջակցել Արևմուտքին, իրականում, ընդհակառակը, կամաց-կամաց բոլորը աջակցում են Ռուսաստանին», -ասել է Օրբանը՝ ելույթ ունենալով Ռումինիայի Բեյլե Թուսնադում. հաղորդում է M1 հեռուստաալիքը։
Հունգարիայի վարչապետը նշել է, որ իրեն չի զարմացրել Չինաստանի և Հյուսիսային Կորեայի կողմից Ռուսաստանի աջակցությունը, իսկ Ռուսաստանին գործընկեր համարող Իրանի, Հնդկաստանի, Թուրքիայի և մահմեդական աշխարհի դիրքորոշումն անակնկալ է եղել։