Իսրայելը պատրաստվում է «ՀԱՄԱՍ»-ի դեմ գործողություն իրականացնել
Իսրայելի պաշտպանության բանակը կոչ է արել մարդկանց տարհանել «Խան Յունիսից՝ Գազայի հատվածից, քանի որ այն պատրաստվում է պաղեստինյան արմատական «ՀԱՄԱՍ» շարժման դեմ գործողությանը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «ՀԱՄԱՍ»-ի պաշտոնական Telegram-յան ալիքին։
Խան Յունիսի հարավային թաղամասերի բնակիչներին խնդրել են տեղափոխվել Ալ-Մավասի շրջանում գտնվող հումանիտար գոտի։
Վկայակոչելով հետախուզական հաղորդագրությունները՝ Իսրայելի պաշտպանության բանակը պնդում է, որ «ՀԱՄԱՍ»-ի զինյալները տարածքում «ահաբեկչական ենթակառուցվածք» են ստեղծել։
Իսրայելական բանակը հուլիսի 22-ին նաև կոչ է արել տեղի բնակիչներին հեռանալ Գազայի հատվածի Խան Յունիս քաղաքի արևելյան շրջաններից՝ «ՀԱՄԱՍ»-ի դեմ գործողության նախապատրաստման ֆոնին:
Իրավիճակը Մերձավոր Արևելքում սրվեց 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ պաղեստինյան արմատական «ՀԱՄԱՍ» շարժման հազարավոր զինված գրոհայիններ Գազայի հատվածից մտան Իսրայել, հարձակվեցին խաղաղ բնակիչների վրա և առևանգեցին ավելի քան 200 պատանդների։ Ի պատասխան՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարեց, որ երկիրը պատերազմի մեջ է։ Սկսվեց ցամաքային գործողություն, որի նպատակը պատանդների վերադարձն ու «ՀԱՄԱՍ»-ի լիակատար ոչնչացումն էր։