Այսօր մեկնարկում է «Աերոֆլոտ Օփենը»
Այսօր Մոսկվայում մեկնարկում է «Աերոֆլոտ Օփեն 2016» շախմատային փառատոնը: Մրցաշարը բաղկացած է 3 խմբից: Գլխավոր՝ «A» մրցաշարին մասնակցում են 86 շախմատիստ, որից 67-ը գրոսմայստերներ են: «A» մրցաշարում Հայաստանը ներկայացված է երեք շախմատիստով, խոսքը գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանի, Տիգրան Լ. Պետրոսյանի և միջազգային վարպետ Հայկ Մարտիրոսյանի մասին է: Այս մասին հայտնում է chessfed.am-ը:
«B» մրցաշարին մասնակցում են 94 շախմատիստ: Հայաստանը ներկայացնում են 9 շախմատիստ, այդ թվում՝ գրոսմայստերներ Լևոն Բաբուջյանը, Տիգրան Քոթանջյանը և Հովիկ Հայրապետյանը: