Բեռլինը զգուշացրել է Մինսկին
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը նախազգուշացրել է իր բելառուս գործընկեր Մաքսիմ Ռիժենկովին, որ ահաբեկչության համար Բելառուսում մահապատժի դատապարտված Գերմանիայի քաղաքացի Ռիկո Կրիգերի նկատմամբ դատավճռի կատարումը լուրջ հետևանքներ կունենա Բեռլինի և Մինսկի հարաբերություններում։
Այս մասին գրում է Der Spiegel ամսագիրը։
Նրա տեղեկություններով՝ Բերբոքը հուլիսի սկզբին Ռիժենկովին ուղղված նամակում կոչ է արել արդար ընթացակարգ իրականացնել դատավճիռը բողոքարկելու և պատժի կատարումը դադարեցնելու համար։
Մահապատիժը, նրա խոսքով, լուրջ հետևանքներ կունենա Մինսկի և Բեռլինի հարաբերությունների վրա։ Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը պատասխան չի ստացել: