Իրաքում և Սիրիայում հարվածներ են հասցվել ամերիկյան ռազմաբազաներին
Իրանամետ խմբավորումները մեկ օրվա ընթացքում երկրորդ անգամ հարձակվել են Իրաքում և Սիրիայում տեղակայված ամերիկյան զորքերի վրա։
Արաբական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Սիրիայի արևելյան Դեյր էզ Զոր նահանգում գտնվող Կոնոկո հանքավայրում գտնվող ամերիկյան բազան հրթիռակոծվել է Իրաքում իսլամական դիմադրության կողմից: Ի պատասխան՝ ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել իրանամետ ուժերի թիրախներին։
Նախօրեին իրաքյան աշխարհազորայինները հրթիռային հարվածներ են հասցրել Իրաքի արեւմուտքում գտնվող Անբարում գտնվող ամերիկյան Այն Ալ-Ասադ ավիաբազային։