ԱՄՆ-ում ծափահարեցին նրան, ով ոչնչացրել է 40 հազար կանանց և ծերերի. Էրդողանը քննադատել է Նեթանյահուին
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը Ստամբուլում ելույթ ունենալով Բարձր տեխնոլոգիաների խրախուսման ծրագրի շնորհանդեսի ժամանակ եւս մեկ անգամ հայտարարել է գոյություն ունեցող միջազգային համակարգը փոխելու անհրաժեշտության մասին։
«Համաշխարհային համակարգը, որը ձևավորվել է Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթած երկրների տնտեսական, քաղաքական, ռազմական և դիվանագիտական շահերը պաշտպանելու համար, սկսել է հնանալ»,- ասել է Թուրքիայի ղեկավարը՝ մեկնաբանելով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում և Սենատում:
Թուրքիայի նախագահը նշել է, որ պետք է ծափահարել նրանց, ովքեր ծառայում են մարդկությանը։ Ներկայացուցիչների պալատը ծափահարեց նրան, ով ոչնչացրեց գրեթե 40 հազար երեխաների, կանանց ու ծերերի: