Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից
Հասարակություն

Ամփոփվել են ՔԿ 10-ամյա գործունեության արդյունքները. կոլեգիայի արտագնա նիստ Գավառում

ՀՀ Գեղարքունիքի մարզում հուլիսի 26-ին շարունակվել են ՀՀ քննչական կոմիտեի ձևավորման 10-ամյա հոբելյանի առթիվ կազմակերպված միջոցառումները։ Այդ շրջանակներում Գավառում տեղի է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի արտագնա ընդլայնված նիստը՝ Արգիշտի Քյարամյանի նախագահությամբ։

Նիստին մասնակցել են ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազը, ԱԱԾ, ՆԳՆ ոստիկանության կառույցների ղեկավարները, ինչպես նաև` ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումների ղեկավար կազմերը։

Կոլեգիայի ընդլայնված նիստում, Քննչական կոմիտեի 10-ամյա գործունեության համատեքստում, քննարկվել են նախաքննական մարմնի ընթացիկ արդյունքները, օրակարգային խնդիրները և ռազմավարական նպատակները:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը 10-ամյա հոբելյանի կապակցությամբ շնորհավորել է ներկաներին և ընդգծել, որ հոբելյանական տարվա արտագնա ամփոփիչ նիստը մարզում անցկացնելով՝ ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիան առանձնահատուկ արժևորում է ՔԿ տարածքային ստորաբաժանումների ներդրումը հանրապետությունում հանցավորության դեմ պայքարի, քրեական արդարադատության իրականացման և իրավակարգի պահպանման գործում։ Նա ներկայացրել է Կոմիտեի ստեղծման և անցած ճանապարհի ընթացքը, մատնանշել հետագա զարգացման ուղղություններն ու նպատակները:

Մասնավորապես, Արգիշտի Քյարամյանն առաջնային է համարել հանրության շրջանում քննիչի և Քննչական կոմիտեի նկատմամբ վստահության բարձրացումը, քննիչների ծանրաբեռնվածության թոթափումը և այդ նպատակով համակարգում ներդրված կառուցակարգերի անշեղ գործարկումը, որոնց թիրախը նախաքննությունների որակի բարելավումն է:

Կոմիտեի նախագահը շնորհակալություն է հայտնել ՔԿ ստորաբաժանումների ծառայողներին` ահռելի ծանրաբեռնվածության պայմաններում ծառայողական պարտքը անտրտունջ, պատասխանատվությամբ կատարելու, թիմային ոգով Քննչական կոմիտեի առջև դրված խնդիրները լուծելու համար։ ՀՀ ՔԿ նախագահն ընդգծել է իրավապահ մյուս մարմինների հետ համակարգված աշխատանքի շարունակումը՝ որպես հանցավորության դեմ պայքարի, քաղաքացիների անվտանգության, իրավունքների և օրինական շահերի պաշտպանության գործուն և արդյունավետ միջոց։

Արգիշտի Քյարամյանը նշել է, որ Կառավարության գործուն աջակցությամբ ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց սոցիալական երաշխիքների էական բարելավումը թույլ է տվել ոչ միայն կայունություն ապահովել համակարգում, այլ նաև` նպատակային կադրային քաղաքականությամբ բարձրացնել Կոմիտեի մարդկային ռեսուրսների մասնագիտական ներուժը, որն ուղղակիորեն հանգեցնում է նախաքննության որակի բարձրացման։

Իրենց համակարգման ոլորտների ընթացիկ արդյունքների վերաբերյալ զեկուցումներով են հանդես եկել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալներ Վիգեն Մեսրոպյանը, Արման Ասլանյանը, Արթուր Մելիքյանը և Արսեն Այվազյանը։ Նրանք արժևորել են համակարգի անցած 10-ամյա ճանապարհը։

Մասնավորապես, եթե 2014 թ. Կոմիտեի կազմավորման օրվա դրությամբ միայն Երևան քաղաքի և մարզային քննչական վարչություններում (ՔԿ մյուս ստորաբաժանումները չներառած) շուրջ 4,5 անգամ ավելացել է կին քննիչների տեսակարար կշիռը, կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ձևավորվել են նոր ներքին ստորաբաժանումներ:

Կառուցվածքային բարեփոխումները միտված են եղել նախաքննության պլանավորման մեթոդներն ու ձևերը միասնականացնելուն և քննչական գործունեության համակարգման մակարդակը բարձրացնելուն, որոնց արդյունքներն արդեն շոշափելի են նաև պետությանը պատճառված նյութական վնասների վերականգնման տեմպերի աճի տեսքով։

Բացի այդ, շենքային պայմանների բարելավման արդյունքում գործունեության համար ստեղծվել են լավագույն պայմաններ, էականորեն բարձրացվել է նախաքննության մարմնի կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը։

Ըստ բանախոսների՝ հիմնական մարտահրավերներից է շարունակում մնալ քննիչների ծանրաբեռնվածությունը, որը պայմանավորված է ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքով նախատեսված պահանջներով։ Փոխվել են քրեադատավարական ընթացակարգի փուլերը, քննչական ենթակայության կանոնները, նախաքննության ժամկետների փոխարեն սահմանվել են քրեական հետապնդման ժամկետներ, նախաքննությունը դարձել է մեղադրյալակենտրոն, որոնց ազդեցությամբ կատարվել են աշխատանքների կազմակերպման հիմնարար փոփոխություններ:

 Շեշտվել է այն հանգամանքը, որ անցած տարիներին միջազգային գործընկերների հետ համագործակցության սերտացմամբ էապես ընդլայնվել են ՀՀ ՔԿ միջազգային կապերը՝ հատկապես անդրազգային բնույթ կրող հանցագործությունների դեմ պայքարում, քննչական հարցումների կատարման ոլորտներում։ Այդ գործակցության ընդլայնմամբ էապես ուժեղացել են Կոմիտեի թե՛ նյութատեխնիկական և թե՛ մարդկային ռեսուրսները։

Նախորդ տարիները ՀՀ քննչական կոմիտեի համար նաև փորձության ժամանակաշրջան են եղել՝ կապված Ադրբեջանի կողմից 2020թ. սեպտեմբերին սանձազերծված ագրեսիվ պատերազմի, դրան հաջորդած ագրեսիայի դեպքերի համակողմանի քննության ապահովման, պատերազմի պարտության պատճառները քրեաիրավական տեսանկյունից գնահատման արժանացնելու, զուգահեռաբար նաև զինված ուժերում զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների բացահայտմամբ ԶՈՒ-երում հանցավորության կանխարգելման առումով, որոնց ուղղությամբ քննիչներն աշխատել են անվերապահ նվիրումով։

 Նիստի ընթացքում, ՀՀ քննչական կոմիտեի 10-ամյակի կապակցությամբ, ՀՀ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը համագործակցության համար ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին պարգևատրել է «Պատվավոր գործընկեր» կրծքանշանով։

 Նիստը եզրափակվել է ՀՀ քննչական կոմիտեի նորանշանակ քննիչների երդման հանդիսավոր արարողությամբ։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն այցելել է նաև ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, ծանոթացել աշխատանքային պայմաններին, քննիչների հետ զրուցել նրանց խնդիրների, վարույթում քննվող գործերի շուրջ, տվել իրավիճակից բխող հանձնարարություններ։

Այցի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի նախագահին և կոլեգիայի անդամներին ընդունել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը: