Ցրտահարության հավանականությունը հիսուն հիսուն է. (տեսանյութ)
«Հանրապետության տարածքին մոտեցել են տաք օդային ալիքներ hարավից՝ Իրաքից և առաջիկա 7-8 օրերին գտնվելու ենք այդ տաք օդային հոսանքների տակ»:
«Անդրադարձ» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի մարտի 3-ին և 4-ին: Այդ օրերին Արարատյան դաշտում կգրանցվի 22-ից 23 աստիճան, իսկ Սյունիքի դաշտային շրջաններում չի բացառվում մինչև 24-25 աստիճանի: Միևնույն ժամանակ նշեց. «Այս պահին ցրտահարություն կլինի, թե ոչ, չենք կարող ասել, 5-7 օրերի համար են ստույգ կանխատեսումները»,-նշեց նա:
Ասուլիսի մյուս բանախոսը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը նշեց, որ արդեն ժամանակն է հարթավայրերում պտղատու, հատկապես կորիզավոր ծառատեսակների էտը սկսել: Մեղրիում սկսվում է ծիրանենու ծաղկումը, հոնենին արդեն 80%-ով ծաղկման փուլում է գտնվում. «Հողում դրական տասն աստիճան է, ուշացման դեպքում կարող է վնասել աչքերը: Պետք է արագացնել խաղողի վազերի էտը, եթե անցյալում ապրիլի սկիզբը ձգվում էր, հիմա պետք է արագացնել և վաղ ժամանակում ավարտել»,-ասաց նա:
Գառնիկ Պետրոսյանը միևնույն ժամանակ նշեց, որ ցրտահարության հավանականությունը 50 -50 է:
Մանրամասները՝ տեսանյութում