Իլոն Մասկը կոշտ հայտարարություն է արել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հասցեին
ԱՄՆ-ը չափազանց մեծ ներդրումներ է կատարում ՆԱՏՕ-ում:
Այս մասին նշել է ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը։
«Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին, ապա այն գումարը, որ ԱՄՆ-ն ներդնում է իր բյուջեից, ակնհայտորեն ավելի շատ է, քան մյուս դաշնակիցների կատարած ներդրումը»,- գրել է նա։
Այսպես է Մասկը արձագանքել ներդրող Վինոդ Խոսլայի հրապարակմանը, որտեղ նա քննադատել է ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի՝ ՆԱՏՕ-ից դուրս գալու դիրքորոշմանը: