Սալմա Հայեկի շանը սպանել է հարևանը
Հոլիվուդյան դերասանուհի Սալմա Հայեկի շանը սպանել է հարևանը: Այս մասին տեղեկացնում է gazeta.ru-ն: Հարևանը ոստիկանությանը հայտարարել է, որ ինքը նման իրավունք ուներ, քանի որ շունը մտել էր իր տարածք:
Ավելի վաղ հաղորդվում է, որ Հայեկը փնտրում է իր Մոցարտ անունով շանը սպանողին, շանը հայտնաբերել էին դերասանուհու վաշինգտոնյան ռանչոյում: Արտիստուհին ասել է, որ շունը շատ էր սիրում իր տարածքը և չէր փախչում:
Հայեկի հարևանն ասել է, որպեսզի վախեցնի շանը, օգտագործել է պնևմատիկ զենք: Տեղի ոստիկանությունը հետաքննություն է սկսել: