Ձկնորսները Ֆիլիպինների ափերին լքված առագաստանավում մումիա են հայտնաբերել
Ֆիլիպինների ափերի մոտ երկու ձկնորս առագաստանավ են նկատել, որի վրա հայտնաբերել են մումիա: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն:
Առագաստանավի կայմը կոտրված է եղել, ղեկավարման սրահում հայտնաբերվել է մարդկային մումիան: Ինչպես պարզվել է` մահացածը նավի կապիտանն է, 59-ամյա գերմանացի ճանապարհորդը, ով 20 տարի է առագաստանավ ունի, որով անցել է ավելի քան միլիոնավոր մղոններ:
Մահվան օրը և պատճառը դեռևս հաստատված չեն, սակայն ոստիկանությունը գտնում է, որ մահվան պատճառը սրտի կաթվածն է: