Օբամայի նախկին խորհրդականը Թրամփին նախընտրական մրցավազքի ֆավորիտ է անվանել
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախկին ավագ խորհրդական և նրա 2008 և 2012 թվականների նախընտրական արշավների ղեկավար Դեյվիդ Աքսելրոդն ասել է, որ նախընտրական մրցավազքում ֆավորիտ է համարում ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին։
Այս մասին նա ասել է իր Hacks On Tap փոդքաստում։
«Ես Թրամփին համարում եմ բավականին ուժեղ ֆավորիտ այս մրցավազքում», - ասել է Աքսելրոդը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հուլիսի 21-ին հայտարարել է, որ չի առաջադրվելու երկրորդ ժամկետի համար։ Նա պաշտպանել է փոխնախագահ Կամալա Հարիսի թեկնածությունը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ իր համար շատ ավելի հեշտ կլինի հաղթել ԱՄՆ ներկայիս փոխնախագահին։