Իվանիշվիլին կարող է դառնալ Վրաստանի նախագահ
Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն չի բացառել, որ միլիարդատեր, «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին կարող է առաջադրվել նախագահի պաշտոնում։
«Պարոն Իվանիշվիլին, եթե որոշի առաջադրվել նախագահի պաշտոնում, ես վստահ եմ, որ նա կդառնա Վրաստանի պատմության լավագույն նախագահը», - ասել է Բրեգաձեն։
Սա առաջին դեպքն է, երբ իշխող կուսակցության ներկայացուցիչները Իվանիշվիլիի հնարավոր նոր դերն են առաջարկում։
Վրաստանում այլևս նախագահական ուղղակի ընտրություններ չեն անցկացվում: Հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո նոր նախագահին կընտրի 300 ընտրողներից բաղկացած հանձնաժողովը: