Կրեմլը հայտարարել է, որ բաց է Ուկրաինայի հետ բանակցությունների համար
Ռուսաստանը բաց է բանակցությունների համար, բայց մենք պետք է հասկանանք, թե որքանով է պատրաստ Ուկրաինան դրան, արդյոք դրա համար թույլտվություն ունի իր ղեկավարներից։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ռուսաստանը, ընդհանուր առմամբ, բաց է բանակցային գործընթացի համար, բայց նախ պետք է հասկանալ, թե որքանով է պատրաստ ուկրաինական կողմը դրան և որքանով են Ուկրաինային ղեկավարողները դա թույլ տալիս: Առայժմ շատ տարբեր հայտարարություններ են արվում և դրանով պարզ չէ նրանց ուզածը»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Պեսկովը նաև ասել է, որ Ռուսաստանը գործնականում թույլ է տալիս Ուկրաինայի հարցով բանակցությունների շատ տարբերակներ՝ չնայած այս երկրի նախագահի պաշտոնում Վլադիմիր Զելենսկու ցածր լեգիտիմությանը: